Տուգանքի առաջին հերթին կենթարկվեն ինքնամեկուսացումը խախտողները․ Ավինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/15/2020

Տուգանքի առաջին հերթին կենթարկվեն ինքնամեկուսացումը խախտողները․ Ավինյան



Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար առաջին հերթին տուգանվելու են ինքնամեկուսացման պահանջը չկատարողները։

Նա բացատրեց, որ հենց այդպիսի դեպքերն են ծնում վարակման նոր օջախներ։


Ավինյանը հնարավոր համարեց, որ դիտարկվի այդ տուգանքների չափերը նվազեցնելու հարցը, սակայն ընդգծեց, որ ցանկացած ընդունված որոշում պետք է պահպանվի, չի կարելի մատների արանքով նայել։

Ինչ վերաբերում է Հայաստան ժամանողներին, ապա, ըստ Ավինյանի, նրանք բոլորը ենթարկվելու են երկշաբաթյա կարանտինի։ Եթե չենթարկվեն այդ կարանտինի պահնջներին, ըստ փոխվարչապետի, նրանք նույնպես կտուգանվեն։


Комментариев нет: