«Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին այս ամռանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/08/2020

«Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին այս ամռանը



«Արսենալը» սկսել է բանակցությունները «Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի վաճառքի շուրջ, տեղեկացնում է The Mirror-ը։

«Զինագործները» հույս ունեն գումար հավաքել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր գործարքներ կատարելու համար։ Լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 10 մլն. ֆունտ, սակայն հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել այս արժեքը։ Փոխարենը, նրանք մտադիր են առաջարկել մեկ ֆուտբոլիստի ու ինչ-որ սիմվոլիկ գումար։


Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանը արդեն համաձայնացրել է անձնական պայմանագրի կետերը «գայլերի» հետ ու պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման։

Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը սպառվում է հաջորդ ամռանը, այսպիսով, բացառված չէ, որ նա կարող է անգլիական ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Комментариев нет: