Հետաքրքիր հոգեբանական ԹԵՍՏ, որը շատ բան կպատմի Ձեր մասին - Erevan.live

Լրահոս

5/03/2020

Հետաքրքիր հոգեբանական ԹԵՍՏ, որը շատ բան կպատմի Ձեր մասին



Միացրեք ձեր երևակայությունը և սկսեք:

Պատասխանները կարող եք գրել թղթի վրա կամ հեռախոսում: Թեստը պարզ է և ձեզանից ոչինչ չի պահանջում, քան մեկ րոպե ազատ ժամանակ:

Մի փորձեք հորինել կամ գուշակել ճիշտ պատասխաններ: Ճիշտ պատասխան այս թեստում որպես այդպիսին՝ չկա:

Վստահեք ձեր երևակայությանը: Ինչ առաջինը կգա ձեր գլխում, դա էլ լավն է:


Եվ այսպես պատկերացրեք …

Դուք խիտ անտառում եք: Շուրջը ոչ ոք չկա: Ոչ արահետ, ոչ թռչունների դայլայլ, ոչ մի կենդանի հոգի: Դուք քայլում եք թեթև՝ առանց բեռների: Դուք անտառի մեջտեղում եք: Ձեր շուրջը բարձրահասակ ծառեր են: Առջևում տեսնում եք արևի փայլով ողողված մի փոքրիկ բացատ: Դուք դուրս եք գալիս դեպի այդ բացատ:

Գետնին ընկած է տապալված ծառ: Դուք նստում եք հանգստանալու: Ձեր հայացքը ընկնում է ոտքերի տակ գտնվող խոտի վրա: Խոտի մեջ տեսնում եք մի բաժակ: Դուք վերցնում եք այդ բաժակը ձեր ձեռքը`ավելի լավ զննելու համար:

Ինչպիսի՞ տեսք ունի այն: Ինչի՞ց է այն պատրաստված: Ի՞նչ կարծիքի եք այս բաժակի մասին: Նրա մեջ ինչ-որ բան կա՞: Կամ, ձեր կարծիքով, ի՞նչ կարող էր լինել դրանում: Կցանկանայի՞ք խմել այս բաժակից:

Պատասխանեցի՞ք հարցերին: Իսկ հիմա եկեք տեսնենք թե ինչպես է մեկնաբանվում այս թեստը:



ԹԵՍՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ
Ի՞նչ խորհրդավոր գավաթ եք գտել խիտ անտառում:
Փոխաբերական իմաստով, բաժակը՝ դուք եք: Ձեր պատկերացումը ձեր մասին և ձեր վերաբերմունքը ինքներդ ձեզ:

Ավելի վաղ հարցվածները անհավանական հետաքրքիր պատասխաններ էին տալիս:
Մի աղջիկ գտել էր թանկարժեք ճենապակյա նուրբ բաժակ՝ ոսկեզօծ բռնակով: Նոր և անվնաս:


Տարօրինակ է խիտ անտառում նման գավաթ գտնելը, այդպես չէ՞:

Մեկ այլ աղջիկ իր բաժակը նկարագրել էր որպես կեղտոտ, զզվելի գավաթ, որը զզվելի է ձեռքերով դիպչելու համար իսկ ներսում տհաճ ինչ-որ բաների հետքեր են:

Մի տղամարդ իր բաժակը նկարագրում էր որպես ամուր և փայտե գավաթ: Մյուսը՝ նման է երեսպատված ապակու, կոտրտված եզրերով, բայց դեռևս աներևակայելի ամուր:

Մեկ այլ տղամարդ իր բաժակը նկարագրեց որպես մետաղական գավաթ, սառը և ամուր:

Իսկ մի կին էլ նշեց, որ իր բաժակը սովորական, հասարակ բաժակ է՝ վրան  թռչուններով և ծաղիկներով, որոնք հիշեցնում են տան հարմարավետությունը: Նման գավաթից հաճելի է վերմակի մեջ փաթաթված թեյ խմել:

Իսկ ի՞նչ բաժակ եք գտել դուք խոր անտառում:


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր