Առաջիկա օրերին նախատեսվում է իրականացնել Դամասկոս-Երևան չվերթ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/21/2020

Առաջիկա օրերին նախատեսվում է իրականացնել Դամասկոս-Երևան չվերթ



Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։  Դեսպանությունից տեղեկացնում են, որ Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։

«Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,- նշում են դեսպանությունից:

Комментариев нет: