Տրամադրվում է վարորդական իրավունք` առանց քննություն հանձնելու. ԱՄՆ-ում հրամանագիր է ստորագրվել - Erevan.live

Լրահոս

5/02/2020

Տրամադրվում է վարորդական իրավունք` առանց քննություն հանձնելու. ԱՄՆ-ում հրամանագիր է ստորագրվել




ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը Բրայան Քեմփը կորոնավիրուսային համավարակի պատճառով որոշել է պարզեցնել ընթացակարգը: Վարորդական իրավունք ստանալու համար երթեւեկության կանոնների իմացության առցանց թեստ է հարկավոր հանձնել: Ըստ Fox News-ի  նահանգապետը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում վարորդները կկարողանան վարորարդական իրավունք ստանալ` առանց քննություն հանձնելու: Լիցենզիա ստանալու համար բավական կլինի առցանց թեստավորում հանձնել, փոխանցում է Motor-ը:  Ընդ որում, այսպիս մեղմացումը չի տարածվում մոտոցիկլետների եւ բեռնատարների ապագա վարորդների վրա. նրանք ստիպված են սպասել կարանտինի ավարտին եւ սովորական ճանապարհային քննության հանձնել: Թեստը հանձնելուց հետո ապագա դեռահաս վարորդը պետք է նաեւ գրավոր հավաստագիր ներկայացնի ծնողներից, խնամակալներից կամ վարորդ ուսուցչից այն մասին, որ նա անցել է պարտադիր 40-ժամյա պրակտիկան փորձառու վարորդի հսկողության ներքո: Պահանջվում է նաեւ վարորդի առնվազն մեկ տարվա եւ մեկ օրվա փորձ:
Արդյունքում, մարդը կարող է ուսումնականի փոխարեն ժամանակավ իրավունք ստանալ, որի տիրոջ համար մի շարք սահմանափակումներ կկիրառվեն: Օրինակ, կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը նրան չի թույլատրվի ճանապարհ դուրս գալ, իսկ ավտոմեքենայի սրահում պետք է լիարժեք վարորդական իրավունքով մեծահասակ վարորդ լինի:


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր