Ոստիկանները բացահայտել են ԶԱԳՍ-ի աշխատակցի կոռուպցիոն հանցագործությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2020

Ոստիկանները բացահայտել են ԶԱԳՍ-ի աշխատակցի կոռուպցիոն հանցագործությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած հանրային ծառայողը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքի մի բնակչի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ծննդյան տարեթիվը փոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 382.800 դրամին համարժեք 800 դոլար: Նույն հանրային ծառայողը, որը 2018 թվականի ամռանը զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության փորձագետի պաշտոնը, չպարզված անձի ծննդյան վկայականը «Ապոստիլ» կնիքով հաստատելու գործընթացն արագ կազմակերպելու համար, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 600.000 դրամ, սակայն չկարողանալով ավարտին հասցնել գործընթացը՝ ստիպված է եղել վերադարձնել գումարը: Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերին արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության իրավախորհրդատուի պաշտոնը զբաղեցրած նույն հանրային ծառայողը մեկ այլ անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ազգանունը փոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել է խոշոր չափի՝ 955.140 դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, սակայն մերժում ստանալով՝ չի կատարել նշված գործողությունը: Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։


© factor.am

Комментариев нет: