«Դոմոդեդովո»-ից դեպի Երևան հերթական չարտերային չվերթ կիրականացվի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/15/2020

«Դոմոդեդովո»-ից դեպի Երևան հերթական չարտերային չվերթ կիրականացվի


Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։

«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։


Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։

Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Комментариев нет: