Հենրիխ Մխիթարյանը դիմել է «Արսենալին» - Erevan.live

Լրահոս

5/07/2020

Հենրիխ Մխիթարյանը դիմել է «Արսենալին»

«Արսենալն» ու «Ռոման» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ։

Ըստ վերջին լուրերի՝ անգլիացիները 10 մլն. ֆունտ են ակնկալում ստանալ կիսապաշտպանի վաճառքից, սակայն իտալացիները մտադիր են ավելի նվազեցնել նրա արժեքը։


«Գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել էր, որ ապագայում ևս ցանկանում է տեսնել Մխիթարյանին «Ռոմայում»։  Մխիթարյանը նույնպես չի ուզում հեռանալ։

«Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է։Ես հույս ունեմ, որ դուք («Արսենալը»-խմբ) կկարողանաք համաձայնության հասնել «Ռոմայի» հետ, քանի որ ես ցանկանում եմ մնալ»,-Corriere dello Sport-ի պնդմամբ՝ ասել է Մխիթարյանը։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր