Մեր լրագրողը նկատել է, որ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցում է հաղթանդամ ու սեւազգեստ մի տղամարդ, ավելին` նույն տղամարդը սպասել է դահլիճի դռների մոտ, մինչեւ Մարուքյանը դուրս գա, նրա կողքին է եղել նաեւ, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։
«Արդեն թիկնապահո՞վ եք պտտվում»,- Մարուքյանից հետաքրքրվել է մեր լրագրողը եւ բացասական պատասխան ստացել։ Ասել է, թե իր օգնականն է, բայց նախկինում երբեւէ Մարուքյանին այդ «օգնականը» ստվերի պես չի ուղեկցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Комментариев нет:
Отправка комментария