Ալեն Սիմոնյանն Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել։ Սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանը երեք օր ստացիոնար բուժում է ստացել, այժմ էլ բժիշկների հսկողության տակ է։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Սիմոնյանի խոսքով Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս քիթը։ Վերջինիս պաշտպանն էլ հայտնել էր, որ վիրահատության անհրաժեշտություն կա։
© factor.am
Комментариев нет:
Отправка комментария