ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել 98 կազմակերպությունում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/07/2020

ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել 98 կազմակերպությունում



Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Ավագյանը հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի մարտի 20-ից սկսած պարետի որոշմամբ հաստատվել է մի քանի ուղեցույց, որոնք վերաբերվում էին այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը սահմանափակված չէր արտակարգ դրության պայմաններում։

ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այդ ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար տեսչական մարմինը իրականացրել է մշտադիտարկման աշխատաքներ, ինչպես նաև իրազեկման միջոցառումներ։


«Մարտի 20-ից սկսած մինչև մայիսի 6-ը ներառյալ տեսչական մարմնի կողմից իրականացվել է 869 կազմակերպություններում և մասնաճյուղերում մշտադիտարկումներ, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում՝ 98 կազմակերպությունների ներկայացվել է պարետի որոշում, որի համաձայն՝ այդ կազմակերպություններում ժամանակավորապես դադարեցվել է գործունեությունը։ Սկզբնական շրջանում 6 ժամով էին դադարեցվում աշխատանքը, հետագայում 24 ժամով»,- եզրափակեց Ավագյանը։

Комментариев нет: