Նոր սննդակարգով կսնվի ժամկետային զինծառայողների 90 տոկոսը - Erevan.live

Լրահոս

5/07/2020

Նոր սննդակարգով կսնվի ժամկետային զինծառայողների 90 տոկոսը



Զինված ուժերում նոր սննդակարգով (սննդի մատակարարում՝ կազմակերպությունների միջոցով) սնվող զինվորների թիվը մայիսի 8­ին կհասնի 90 տոկոսի: Փաշինյանն այd մասին խոսեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Զինված ուժերն անցնում են նոր սննդակարգի: Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգի համակարգում, մարտական դիրքերի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով: Առաջիկայում՝ մայիսի 8-ին նախատեսված է ևս մի շոշափելի փուլ: Եվ մեր գնահատմամբ՝ մայիսի 8-ին նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 տոկոսի»,-ասաց Փաշինյանը


Նա արձանագրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք:

ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի զորամասերն աստիճանաբար անցնում են սննդի մատակարարման նոր կարգի: Զորամասերի սնունդն ապահովում են մի քանի կազմակերպություններ:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր