Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել, 10 պացիենտ ապաքինվել է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/21/2020

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել, 10 պացիենտ ապաքինվել է

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել, 10 պացիենտ ապաքինվել է: Երկրում վարակվածների թիվը հասել է 721-ի: Տեղեկությունը թարմացվել է StopCov կառավարական կայքում:

Ապաքինվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 485-ի:

Մահացել է 45-86 տարեկան 12 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 3519 մարդ:

Մայիսի 20-ի դրությամբ Վրաստանում անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 42,4 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստեր:

83% պացիենտների մոտ հիվանդությունը թեթև ընթացք ունի, 13%-ի մոտ՝ ծանր, 4%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր:  

Комментариев нет: