Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000. ՀՀ վարչապետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/07/2020

Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000. ՀՀ վարչապետ




«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակներում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին, սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ, բայց շատ ավելի կարևոր է ապագայի մասին խոսակցությունը»,- ասաց վարչապետը խորհրդարանում:

Փաշինյանը հայտնեց, որ մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ: Նա ներկայացրեց ևս մեկ կարևոր և բացառիկ ցուցանիշ, այն է՝ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ 23 000 քաղաքացի:


Ըստ վարչապետի՝ 2019-ի առաջին եռամսյակում վերադարձածների տարբերությունը հեռացածների նկատմամբ կազմել է շուրջ երկու տասնյակ հազար։ Փաշինյանի  գնահատմամբ, սա մի կողմից լավ է՝ ի կատարումն հայրենադարձության իրենց քաղաքականության, մյուս կողմից լեգիտիմ հարց է բարձրացվում՝ բա այդ մարդիկ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն, ինչո՞վ են զբաղվելու:

Комментариев нет: