Ռուսաստանի մի քանի քաղաքից և Սիրիայից դեպի Երևան նախատեսվում է իրականացնել 6 չվերթ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2020

Ռուսաստանի մի քանի քաղաքից և Սիրիայից դեպի Երևան նախատեսվում է իրականացնել 6 չվերթ


ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից և Սիրիայից մինչև մայիսի 29-ը դեպի Երևան կայանալիք 6 չվերթի օրերն ու ու ժամերը. այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ «Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20): Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։   Արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ մայիսի 6-ի դրությամբ, Հայաստան է վերադարձել ավելի քան 23 հազար ՀՀ քաղաքացի։


© factor.am

Комментариев нет: