3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/26/2020

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը



Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, իր ինստագրամյան էջում հիշել է 2017 թվականին Ստոկհոլմում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչը։


Հիշեցնենք, որ եզրափակիչում մրցում էին Ամստերդամի «Այաքսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հայ կիսապաշտպանը պաշտպանում էր մանկունիական ակումբի գույները։ Մխիթարյանը ոչ միայն մասնակցեց հանդիպմանը, այլև խփեց իր թիմի երկու գոլերից մեկը, ընդ որում՝ շատ գեղեցիկ հարվածով։ Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։

Հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24-ին՝ 3 տարի առաջ՝ այս օրը։ Այդ օրը Հայաստանի հավաքականի առաջատարը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը։


Комментариев нет: