Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվելով բարձրահարկ շենքից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/19/2020

Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվելով բարձրահարկ շենքից



Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվելով բարձրահարկ շենքից: Այս մասին  NEWS.am-ին  հայտնեցին Ոստիկանությունից:

«Մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է իրեն ցած նետել: Դեպքի վայր է մեկնել քննչական խումբ, որտեղ հայտնաբերվել է մոտ 30-40 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դի»,- ասացին ոստիկանությունից:

Ոստիկանությունից հայտնեցին,որ  անձի ինքնությունը պարզելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:


Комментариев нет: