Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից - Erevan.live

Լրահոս

5/17/2020

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք դիմի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,- կառավարության նիստում հայտնել է վարչապետը:


Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր սահմանափակումները կհանվեն:

Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 22-ն է: Երկրում վարակի բռնկումից ի վեր արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 671 է, ավելի քան կեսն ապաքինվել է, 12 մարդ՝ մահացել:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր