Երևանի քաղաքապետարանը մեկ ամսվա համար մանկապարտեզներին կտրամադրի ավելի քան 160 հազար դիմակ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/19/2020

Երևանի քաղաքապետարանը մեկ ամսվա համար մանկապարտեզներին կտրամադրի ավելի քան 160 հազար դիմակ




ՀամօգտագործելԵրևանի բոլոր մանկապարտեզներում աշխատակիցներին կտրամադրվեն դիմակներ և ալկոգելեր՝ նրանց և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել, որոնք կտրամադրվեն մանկապարտեզների աշխատակիցներին։ Սա հնարավորություն կտա աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով։ Բոլոր աշխատակիցները պարտավոր կլինեն խստագույնս պահպանել անվտանգության կանոնները»,- նշեց Վիրաբյանը։


Նա այս համավարակը որակեց որպես փորձություն, որը պետք է բոլորը կարողանան լավագույնս հաղթահարել։ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ մանկապարտեզների այն աշխատողները, ովքեր չեն ենթարկվի սահմանված կանոներին՝ շատ արագ դուրս կգան այդ համակարգից։

Վիրաբյանը շեշտեց, որ Երևանի քաղաքապետարանի համար շատ կարևոր է երեխաների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու ապահովությունը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Մանկապարտեզները կգործեն 2020 թվականի մայիսի 20-ից՝ պահպանելով հատուկ կանոններ։


Комментариев нет: