Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր 12 դեպք - Erevan.live

Լրահոս

5/19/2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր 12 դեպք



Վրաստանում կորոնավիրուսով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 695-ի։ Տեղեկատվությունը հաստատվել է StopCov կառավարական կայքում։

Մայիսի 17-ի առավոտյան երկրում հայտնաբերվել է հիվանդության 12 նոր դեպք։ Հայտնի է, որ նրանցից երեքը Զուգդիդիի բնակիչներ են․ նրանք բեռնատար մեքենայի վարակված վարորդի ընտանիքի անդամներն են։

Ավելի վաղ հաստատված եւ այժմ առողջացած պացիենտների թիվն ավելացել է եւ այժմ կազմում է 425:

Ներկայում երկրում կա կորոնավիրուսով վարակման 258 ակտիվ դեպք։ Մահացել է 45-86 տարեկան 12 մարդ։

Կարանտինում է գտնվում 3 822 մարդ, իսկ բժիշկների հսկողության ներքո կա 360 մարդ։

Վրաստանում Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով՝ մայիսի 16-ի դրությամբ անցկացվել է ավելի քան 37.8 հազար թեստ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Վրաստանում հոսպիտալացնում են COVID-19-ով վարակված բոլոր մարդկանց։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ պացիենտների 83 տոկոսի շրջանում հիվանդությունն ունի թեթեւ ընթացք, 13 տոկոսի մոտ՝ ծանր, իսկ 4 տոկոս դեպքերում խոսքը վերաբերում է ծայրահեղ ծանր վիճակին։

Կորոնավիրուսից բուժված պացիենտների թիվն արդեն մեկ շաբաթ է, ինչ գերազանցում է  COVID-19-ի ակտիվ դեպքերը։ Ներկայում ամբողջ Վրաստանում 11 կովիդ-հիվանդանոցները կիսով չափ են ծանրաբեռնված։

Մասնագետները փաստում են, որ Վրաստանում հիվանդության կորը հարթեցվում է եւ երկիրը խուսափել է հիվանդության կտրուկ աճից։ Ըստ կանխատեսումների՝ Վրաստանը կկարողանա ամբողջովին հաղթահարել կորոնավիրուսի համաճարակն արդեն հունիսի կեսերին։

Միեւնույն ժամանակ մասնագետները հայտարարում են, որ եթե անգամ օրական գրանցվի 50 նոր հիվանդ, առողջապահության համակարգը կկարողանա ընդունել այդ հոսքը եւ ապահովել պացիենտներին ստացիոնարում լիարժեք խնամքը։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր