Կորոնավիրուսի նոր բռնկում՝ Չինաստանում. 108 միլիոն մարդ կարանտինի մեջ է - Erevan.live

Լրահոս

5/20/2020

Կորոնավիրուսի նոր բռնկում՝ Չինաստանում. 108 միլիոն մարդ կարանտինի մեջ է



Կորոնավիրուսի նոր բռնկում՝ Չինաստանում. 108 միլիոն մարդ կարանտինի մեջ է

Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկում է, ինչի հետևանքով 108 միլիոն մարդ կարանտինի մեջ է: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ կարանտին է սահմանվել Ցզիլին և Լյաոնին մարզերի քաղաքներում: Վերջինս համարում են կորոնավիրուսի նոր բռնկման կենտրոն:

Քաղաքներում սահմանափակել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բնակիչներին արգելված է փողոց դուրս գալ:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն առայժմ հստակ չգիտեն, թե ինչն է նոր բռնկման պատճառը, բայց չեն բացառում, որ վիրուսը բերել են Ռուսաստանից ժամանած մարդիկ:


Տեղեկատվության համաձայն՝ Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկումը հայտնաբերվել է շուրջ 2 շաբաթ առաջ: Մայիսի 18-ի դրությամբ՝ Ցզիլին մարզում գրանցվել է COVID-19-ի 34 դեպք, իսկ Լյաոնինում՝ 3:



No comments:

Ամենաշատ դիտված նյութեր