Իրանում վարակի դեպքերի թիվը գերազանցել է 105 հազարը. մահվան ցուցանիշը՝ 6.589 \ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/09/2020

Իրանում վարակի դեպքերի թիվը գերազանցել է 105 հազարը. մահվան ցուցանիշը՝ 6.589 \



Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 106.220-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն: «Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1.529 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 106.220 է: 2.696 հիվանդ ծանր վիճակում է»,- ասել է նա: Մեկ օրում Իրանում 48 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6.589-ի: Միաժամանակ, 85.064 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:


Комментариев нет: