Իտալիայի վարչապետը չի հավատում, որ ԵՄ առաջնորդները կկարողանան պայմանավորվել տնտեսական միջոցառումների շուրջ - Erevan.live

Լրահոս

4/21/2020

Իտալիայի վարչապետը չի հավատում, որ ԵՄ առաջնորդները կկարողանան պայմանավորվել տնտեսական միջոցառումների շուրջ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ չի հավատում, թե Եվրոպական միության առաջնորդները ապրիլի 23-ի տեսակոնֆերանսի ժամանակ վերջնական որոշման կգան տնտեսական միջոցառումների շուրջ՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Իտալիայի սենատում՝ Կոնտեն ասել է, որ ԵՄ-ի ապագան կախված է այն բանից, թե կգտնի արդյոք նա բավարար ընդհանուր միջոցներ ճգնաժամի հաղթահարման համար, եւ ողջունել է Ֆրանսիայի ու Իսպանիայի վերջերս կատարած առաջարկությունները։ «Ես չեմ հավատում, որ 27 առաջնորդների առաջիկա հանդիպումը վերջնական որոշում կգտնի, սակայն ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ապահովեմ հստակ քաղաքական ուղին միակ խելամիտ ուղղությամբ»,- ասել է Կոնտեն։ Նա հավելել է, որ Իտալիան վետո չի դնի եվրոգոտու փրկության հիմնադրամի օգտագործման վրա, քանի որ մյուս երկրները, ներառյալ Իսպանիան, հայտարարել են, որ հետաքրքրված են դրա օգտագործման մեջ, սակայն կրկնել է, որ այն օգտակար գործիք չի համարում Իտալիայի համար։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր