Կորոնավիրուսն ուժեղացրել է ամբողջ աշխարհում սոցիալական եւ քաղաքական ալեկոծությունների սպառնալիքը - Erevan.live

Լրահոս

4/21/2020

Կորոնավիրուսն ուժեղացրել է ամբողջ աշխարհում սոցիալական եւ քաղաքական ալեկոծությունների սպառնալիքը

Ամբողջ աշխարհում սոցիալական եւ քաղաքական ալեկոծությունների սպառնալիքը աճում է, քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ճգնաժամը դժգոհություններ է առաջացնում պարենի անբավարարության, աշխատատեղերի կորստի եւ սահմանափակումների պայմաններում։

Ինչպես գրում է Bloomberg-ը, այս ամենը կարող է հատկապես ազդել այն երկրների վրա, որոնք արդեն պայքարում են պարենային ճգնաժամի դեմ։ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ պարենամթերքի սուր անբավարարության հետ բախվող մարդկանց թիվը համարյա կրկնապատկվել է՝ այս տարի հասնելով 265 միլիոնի։

Գործազրկության աճը սահմանափակում է եկամուտները, մատակարարումների շղթայի խափանումները արտացոլվում են պարենային անվտանգության վրա աշխարհի շատ մասերում՝ բարձրացնելով հիմնական սննդամթերքների գները, ինչպիսիք են ցորենը եւ բրինձը։ Մի քանի կառավարություններ վերջերս սահմանփակել են որոշ սննդամթերքների արտահանումը, որպեսզի պաշտպանեն ներքին մատակարարումները, եւ ՄԱԿ-ը վճռաբար կոչ է արել երկրներին խուսափել «հարեւանին սնանկացնելու քաղաքականությունից», որը դիտարկվել է տասը տարի առաջ գլոբալ ճգնաժամի ժամանակ։

«Covid-19-ը պոտենցիալ կերպով աղետալի է միլիոնների համար, ովքեր արդեն մազից են կախված»,- հայտարարաել է ՊՀԾ ավագ տնտեսագետ Արիֆ Հուսեյնը։

Անցյալ տարի 135 միլիոն մարդ 55 երկրներում եւ տարածքներում բախվել է պարենի սուր անբավարարության հետ եւ պարենային օգնության կարիք է ունեցել, ընդ որում՝ դրա հիմանական պատճառները եղել են հակամարտությունները եւ կլիմայի փոփոխությունը։

Համավարակը սպառնում է խորացնել պարենամթերքի անբավարարությունը այն երկրներում, որոնք կախված են դրա ներկրումից կամ իրենց եկամուտների մեծ մասը նավթից, զբոսաշրջությունից ու դրամական փոխանցումներից են ստանում։ Բռնկումը նաեւ կարող է ազդել հումանիտար օգնության վրա, քանի որ պաշարներն ուղղվում են այլ ջանքերի՝ կապված վիրուսի հետ։

Զեկույցում խորհուրդ է տրվում ընդլայնել մոնիթորինգի համակարգերը՝ ապագայում արագ միջոցառումներ ընդունելու համար, որպեսզի բնակչության առավել խոցելի շերտերը հասանելիություն ունենան պարենամթերքին։

Կառավարությունները պետք է օգնեն ֆերմերներին հասանելիույթուն ունենալ այնպիսի ռեսուրսների, ինչպիսին են սերմերը եւ պարարտանյութերը, որպեսզի պարենամթերք արտադրեն հաջորդ տարի, ասել է Հուսեյնը։ Նրա խոսքերով՝ ՊՀԾ-ն այս տարի առնվազն 10 միլիարդ դոլարի ֆինանսավորում է փնտրում։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր