Սեքսը` կանանց առողջության ու գեղեցկության գրավական - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

4/02/2020

Սեքսը` կանանց առողջության ու գեղեցկության գրավական

Գրեթե բոլոր կանայք երիտասարդ և առողջ մնալու համար դիմում են տարբեր կոսմետոլոգիական ու առողջարար միջոցների. ընդունում են տարբեր նյութերով ու դեղաբույսերով վաննաներ, հաճախում են սպորտդահլիճներ, այցելում դիետոլոգների, բժիշկների և այլն:

Բայց կա մի միջոց, որն իսկական հրաշքներ է գործում կանանց գեղեցկության ու առողջության համար: Այն հարթեցնում է մաշկը, երկարացնում ու առողջացնում մազերը, նվազեցնում է ցավը և մի շարք հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը` հանդիսանալով կնոջը երիտասարդ պահելու բանալին:

Խոսքը, իհարկե, սեքսի մասին է:

Սեքսը մաշկը պահում է երիտասարդ և առողջ:
Սեքսի ժամանակ բարձրանում է էստրոգենի մակարդակը, ինչի շնորհիվ մաշկն ավելի էլաստիկ ու փայլուն է դառնում: Այն նաև կանխում է կորյակների առաջացումը:
Սեսքը նպաստում է կանանց բնական կոլագենի արտադրությանը, որն օգնում է երիտասարդ մնալ:

Բարձրացնում է իմունիտետը:
Շաբաթը 1-2 անգամ սեռական հարաբերություններ ունենալը բարձրացնում է իմունային համակարգը: Այդ ընթացքում օրգանիզմն արտադրում է բավականին մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից:

Սեռական հարաբերություններ

Սեքսը մազերին փայլ է հաղորդում:
Սեքսի ժամանակ կնոջ օրգանիզմում արտադրվող հորմոնները դրական ազդեցություն են թողնում մազերի առողջության և փայլի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր սեռական կյանքը հանգեցնում է առողջ ու փարթամ մազերի՝ շնորհիվ էստրոգենի: Այն նաև ամրացնում է եղունգները:

Ավելի շատ սեքսն ապահովում է առողջ սերմնահեղուկ:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այն տղամարդիկ, ովքեր ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունենում, նրանց մոտ արտադրվող սերմնահեղուկի քանակն ավելի մեծ է ու ավելի առողջ՝ ի տարբերություն պասիվ սեռական կյանքով ապրող տղամարդկանց: Սա լավ է նաև կնոջ օրգանիզմի համար, քանի որ, ըստ հետազոտությունների, սերմնահեղուկն օգնում է կնոջը պայքարել դեպրեսիայի դեմ, հանդիսանում է էներգիայի մեծ աղբյուր, իսկ հղիներին օգնում է ունենալ բարեհաջող ծննդաբերություն:

Նվազեցնում է սթրեսը:
Չնայած ակտի ընթացքում բարձրանում է արյան ճնշումը, այդուհանդերձ, առողջ սեռական կյանքը կարգավորում է արյան ճնշումը, իսկ սթրեսը պահում ցածր մակարդակի վրա:

Սեռական հարաբերություններ

Վերացնում է ակնեները:
Ակնեների բուժման համար առաջարկվող հազարավոր դեղամիջոցներից մի քանի անգամ ավելի օգտակար է սեքսը: Այն հավասարակշռության մեջ է պահում կանանց հորմոնային համակարգը, ինչի արդյունքում մաշկն ազատվում է ակնեներից:

Սեքսը բնական ցավազրկող է:
Սեքսի ժամանակ արտադրված օքսիտոցին հորմոնը նպաստում է էնդորֆինների արտադրությանը և նվազեցնում է ցավը, մասնավորապես՝ գլխացավը: Սեքսն  արագացնում է վերքերի բուժումը: Հինալի միջոց է նաև շաքարախտի հավանականությունը նվազեցնելու համար, քանի որ սեքսից  հետո ավելանում է ինսուլինի արտադրությունը և բարելավվում է նյութափոխանակությունը:

Օգնում է նիհարել:
Կանայք ինչ միջոցի ասես, որ չեն դիմի ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սիրելի քաղցրավենիքից հրաժարվելուն, ժամեր շարունակ մարզադահլիճներում մարզվելուն կարող է փոխարինելու գալ սեքսը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 1 ժամ տևողությամբ սեռական ակտիվ ակտն այրում է միջինը 170 կալորիա:

Սեռական հարաբերություններ

Լավ ազդեցություն ունի ատամների վրա:
Քանի որ սեքսի ընթացքում լավանում է արյան շրջանառությունը, ատամների համար օգտակար տարրերը՝ կալցիումը, ցինկը, ֆտորը, ֆոսֆորը, ավելի արագ են հասնում բերանի խոռոչ: Բացի դրանից, այդ ընթացքում ակտիվանում է թքարտադրությունը, որն ուղեկցվում է հակաբակտերային տարրերի արտադրմամբ, որոնք էլ իրենց հերթին քայքայում են ատամները վնասող միկրոբները:

Բարելավում է քնի որակը:
Սեքսը հինալի «քնաբեր» է, հատկապես՝ տղամարդկանց համար: Պատճառն այն է, որ օրգազմիընթացքում և՛ տղամարդկանց, և՛ կանանց օրգանիզմում արտադրվում է պրոլակտին հորմոնը (այս հորմոնը տղամարդկանց մոտ ավելի մեծ քանակությամբ է արտադրվում, այդ իսկ պատճառով նրանց մոտ քնելն ավելի արագ է ստացվում), որը նպաստում է արագ քնելուն:

Սեքսը բարձրացնում է ինքնագնահատականը:

Ինքնագնահատականն ու ինքնավստահությունն ուղղակիորեն անդրադառնում են հարաբերությունների որակի վրա: Որքան բարձր է ինքնագնահատականը, սեքսը կուղեկցվի դրական զգացումներով:

Եվ որ ամենակարևորն է պահպանում է սերը։ Օրգազմի ժամանակ առաջանում է օքսիտոցին, որը հայտնի է որպես «սիրո հորմոն»։ «Սիրո հորմոն»-ը գնում է մարդկանց ձեռք բերել փոխադարձ վստահություն ու ապրել երջանիկ պահեր: Այն զույգերը, ովքեր ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունենում, հակված են ավելի շատ սիրել միմյանց:

Սիրեք միմյանց 

Комментариев нет: