Շարապովան հրապարակել է իր հեռախոսահամարն ու հետևորդներին շփվելու առաջարկ արել - Erevan.live

Լրահոս

4/05/2020

Շարապովան հրապարակել է իր հեռախոսահամարն ու հետևորդներին շփվելու առաջարկ արել


Ռուս հանրահայտ թենիսիստուհի Մարիա Շարապովան, որն ավարտել է մարզական կարիերան 2020 թվականի փետրվարին, Ինստագրամում իր հետևորդներին առաջարկել է շփվել հաղորդագրությունների միջոցով։

Շարապովան, որը, ինչպես շատերը, չի գտնում իր տեղը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակում, Ինստագրամում հրապարակել է իր հեռախոսահամարը՝ առաջարկելով հետևորդներին շփվել հաղորդագրությունների միջոցով։


«Ասեք ինձ՝ ինչպես են ձեր գործերը, ինձ հարցեր տվեք կամ ուղղակի գրեք «ողջույն»։ Ցանկացած լավ բաղադրատոմս ևս ցանկալի է»,- ասել է Շարապովան։

Շարապովայի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 310-564-7981 հեռախոսահամարով։ Նշենք, սակայն, որ այս հեռախոսահամարն այս պահին հասանելի է միայն ԱՄՆ-ի ու Կանադայի բնակիչների համար։ Ռուս նախկին թենիսիստուհին նշել է, որ շուտով կասի, թե ինչպես կարող են իր հետ կապ հաստատել բոլոր երկրներից։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր