Օրավարձով աշխատողներին կառավարությունն աջակցում է մի քանի ծրագրերով. վարչապետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/17/2020

Օրավարձով աշխատողներին կառավարությունն աջակցում է մի քանի ծրագրերով. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրավարձով աշխատողներին օժանդակություն չցուցաբերելու հետ կապված քննադատություններին:
«Մեզ քննդատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին, բայց մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ օրավարձով աշխատողների առնվազն 90, եթե ոչ 100 տոկոսին օգնում ենք մի շարք ծրագրերով: Օրավարձով աշխատողները որևէ տեղ հստակ գրանցված չեն, որ մենք նրանց անուն, ազգանունով, հասցեով գտնենք, դրա համար գտնում ենք անուղղակի: 9-րդ ծրագրով աջակցում ենք՝ երեխաների միջոցով, 11-12 ծրագրերով գազի ու հոսանքի բաժանորդ լինելու բերումով, և 7-րդ ծրագրով՝ երեխայի սպասելու բերումով: Մեր կանխավարկածն այն է, որ օրավարձով աշխատողներն այս 5 ծրագրերից որևէ մեկում, որոշ դեպքերում 2-ում կարող են լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Комментариев нет: