Կանանց մոտ մենստրուացիայի ընթացքում քնի խանգարումները բնական երևույթ են համարվում:
Ոչ կանոնավոր քունը բացասական ազդեցություն է ունենում հիպերտոնիկ և սիրտ-անոթային հիվանդություններով տառապող կանանց վրա: Այն նաև հանգեցնում է խորը դեպրեսիայի:
Ինչպես հայտնում է The North American Menopause Society թերթը՝ նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի հետ կապված բոլոր խնդիրները կարող են ազդել կնոջ սեռական բավարարվածության վրա: Հետազտությունն իրականացվել է 25-40 տարեկան 93,668 կանանց շրջանում, ովքեր գիշերվա ընթացքում քնում են 7 ժամից պակաս: Կանանց 56%-ը նշել է, որ շատ գոհ է իր սեռական կյանքից, մյուս 52%-ն էլ հայտնել է հարաբերական ակտիվության մասին: Կանանց միայն 31%-ն է նշել, որ տառապում է անքնությամբ:
Հետազոտության տվյալները տարբերվում են՝ ըստ տարիքային խմբերի: Մեծահասակ կանայք, ովքեր 7 ժամից ավելի քիչ են քնում, չունեն ակտիվ սեռական կյանք: Ի դեպ, 35 տարեկանից բարձր կանայք, ովքեր 5 ժամից քիչ են քնում, ավելի պասիվ սեռական կյանքով են ապրում, քան նրանք, ովքեր քնում են 7-8 ժամ:
Կանայք և բժիշկները պետք է հասկանան մենստրուացիայի ախտանշանների, անբավարար քնի և սեռական բավարարվածության վրա այդ գործոնների թողած ազդեցության մասին: Բազմաթիվ արդյունավետ միջոցներ կան, որոնք կարող են լուծել քնի հետ կապված խնդիրները և սեռական բավարարվածությունը, այդ թվում՝ հորմոնալ թերապիան, որն օգտակար է հատկապես սիմպտոմատիկ կանանց համար:
Комментариев нет:
Отправка комментария