Ցուցանիշ, որով Մխիթարյանը միակն է «Բորուսիայի» պատմության մեջ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/27/2020

Ցուցանիշ, որով Մխիթարյանը միակն է «Բորուսիայի» պատմության մեջ



«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հիմա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», ինչպես հայտնի է, 2013-2016թթ․ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

Հայաստանի հավաքականի ավագի համար այնտեղ անհատական առումով լավագույնը 2015/16թթ․ մրցաշրջանն էր, երբ Բունդեսլիգայում անցկացրած 31 խաղում դարձել էր 11 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական պորտալը, Մխիթարյանը բացառիկ ցուցանիշ է գրանցել «Բորուսիայի» պատմության մեջ: Նա Բունդեսլիգայում անցկացրած 3 տարիների ընթացքում խփել է ընդհանուր 23 գոլ, և ուշագրավ է, որ դորտմունդյան թիմին այդ բոլոր հանդիպումներում էլ հաջողվել է հաղթանակ տոնել:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Բորուսիայից» 2016 թվականի ամռանը տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղից էլ հետագայում համալրել «Արսենալի» շարքերը:

Комментариев нет: