Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է. սա արշավ է եկեղեցու դեմ. Էդմոն Մարուքյան - Erevan.live

Լրահոս

4/18/2020

Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է. սա արշավ է եկեղեցու դեմ. Էդմոն Մարուքյան



Խոսքի ազատությունը վերաբերվում է բոլորին, թե հոգուր ծառայողները, թե աշխարհիկ քաղաքացիներս ունենք կարծիք արտահայտելու իրավունք եւ բնականաբար Վեհափառ հայրապետն այդ նույն իրավուքից կարող է օգտվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբեվում Կաթողիկոսի հայտարարությանը կապված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։

«Հիմա այդ կարծիքը հարգողն ո՞վ է, Գլխավոր դատախազությունը եւ դատարանը, կհարգեն–կհարգեն, չեն հարգի–չեն հարգի, բայց դրանից դարձնել հայոց հարց. ես նայում եմ ֆեյսբուքում գրառումներ, արդեն յութուբում այդ կեղծ ալիքներում պատրաստված տեսանյութեր վեհափառի, եկեղեցու դեմ, դա ամենախիստ կերպով ես դատապարտում եմ, որովհետեւ վերջին հաշվով մենք մեր արժեքների մեր 2000–ամյա եկեղեցու դեմ ենք գնում նման արարքներով։ Ես ինքս համաձայն չեմ, վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց անգամ, եթե ես դրա մասին արտահայտվեմ, դա պետք է անեմ շատ հարգալից, ամեն ինչ իր ձեւը, կարգն ու կանոնն ունի, որովհետեւ խոսքը գնում է Ամենայան հայոց կաթողիկոսի մասին։ Պետք է զգույշ լինեն նման հայտարրաություններում եւ որեւէ ձեւով կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ։ Մտեք ֆեյսբուք նայեք, կոնկրետ արշավ է։ Վեհափառին ավազանի անունով կոչելը՝ դա վիրավորանք է, չի կարելի նման բան անել»,– ասաց Մարուքյանը։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր