8 մթերք, որոնք կբարելավեն ձեր սեռական կյանքը - Erevan.live

Լրահոս

4/04/2020

8 մթերք, որոնք կբարելավեն ձեր սեռական կյանքը

Անկողնում անմոռանալի սիրո գիշեր անցկացնելու համար պետք չէ միանգամից դեղատուն վազել, փոխարենը կարող եք շտապել մոտակայքում գտնվող մթերային խանութ։



Կան մթերքներ, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա:
Անկողնում անմոռանալի սիրո գիշեր անցկացնելու համար պետք չէ միանգամից դեղատուն վազել, փոխարենը կարող եք շտապել մոտակայքում գտնվող մթերային խանութ և գնել այն մթերքները, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը և դրական ազդեցություն թողնում սեռական կյանքի վրա:
Այնպես որ, եթե դուք իսկապես ցանկանում եք ձեր սեռական կյանքը հասցնել առավելագույն մակարդակին և մեծացնել սեքսի հանդեպ ձեր հետաքրքությունը, ապա սառնարանում մշտապես պահեք այն մթերքները, որոնք նշված են ստորև:

Բանան և Ավոկադո
8 մթերք, որոնք կբարելավեն ձեր սեռական կյանքը

Բանանը պարունակում է կալիում, մագնեզիում և վիտամին B, որոնք բարձրացնում են լիբիդոն:

Անշուշտ, դուք կբարձրացնենք ձեր հորմոնալ մակարդակը, եթե ավոկադո փորձեք: Վիտամինները և առողջ ճարպերը ձեզ կհասցնեն հաճույքի գագաթնակետին:

Թուզ և Մեղր
8 մթերք, որոնք կբարելավեն ձեր սեռական կյանքը

Թուզը շատ օգտակար հատկություններ ունի, այն նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին:
Բայց պետք չէ մոռանալ, որ թուզը բարձրացնում է նաև սեռական ցանկությունը:

Մեղրը կարող է ավելին անել, քան քաղցր թեյը: Նրանում պարունակվող B վիտամինը նպաստում է  էստրոգեն և տեստոստերոն հորմոնների արտադրմանը:

Շոկոլադ և Նուշ

8 մթերք, որոնք կբարելավեն ձեր սեռական կյանքը

Հիանալի նորություն շոկոլադի սիրահարների համար: Այո՛, շոկոլադը կարող է անկողնում ձեզ օգնել:
Շոկոլադը պարունակում է սերոտոնին, որն արտադրում է դոֆամին: Դոֆամինը խթանում է հաճույքի զգացումը:

Նուշը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը: Այս հրաշք միջուկը բարելավում է սեռական կյանքի որակը:



Ոստրե
8 մթերք, որոնք կբարելավեն ձեր սեռական կյանքը

Ծովային այս մթերքը ևս կապված է սեռական ցանկությունների ակտիվացման հետ, քանի որ բարձրացնում է տեստոստերոն հորմոնի մակարդակը: Տղամարդիկ պարզապես անկառավարելի են դառնում:

Սոխ

Իհարկե, սոխի հոտը հաճելի չէ, սակայն այն բարելավում է վերարտադրողական օրգանների աշխատանքը և խթանում լիբիդոն: Դե ինչ, կտրեք սոխը և օգտագործեք աղցաններում և ուտեստներում, այդպես  տհաճ հոտը ձեզ չի անհանգստացնի, իսկ ազդեցությունն ուղղակի կզարմացնի ձեզ:


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր