Թուրքիան արձագանքել է Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձին - Erevan.live

Լրահոս

4/24/2020

Թուրքիան արձագանքել է Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձին



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։ Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի ուղերձին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ պաշտոնական Անկարան գնահատական է տվել Թրամփի ուղերձին։ Ըստ այդ գնահատականի՝ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։ «Ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնսիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։ «Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»: Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։ Ըստ Անկարայի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։


© factor.am

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր