Արդեն հայտնի է կորոնավիրուսի դեմ միակ դեղամիջոցը. Այն «remdesivir»-ն է, արդեն փրկել է հազարավոր կյանքեր - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/15/2020

Արդեն հայտնի է կորոնավիրուսի դեմ միակ դեղամիջոցը. Այն «remdesivir»-ն է, արդեն փրկել է հազարավոր կյանքեր



ԱՄՆ-ում արդեն հայտնի է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը։ Դա «Gilead Sciences (GILD)» կազմակերպության կողմից հայտնաբերված էբոլայի բուժման համար օգտագործվող «remdisivir» (ռեմդեսիվիր) դեղամիջոցն է։ Դեղամիջոցը անցել է կլինիկական փորձարկումներ կենդանիների վրա և ապացուցել արդյունավետությունը SARS և MERS կորոնավիրուսիների դեմ։

Դեղամիջոցն նաև ապացուցել է իր արդյունավետությունը Չինաստանում, երբ փետրվարի սկզբից՝ այդ դեղամիջոցի օգնությամբ բուժվեցին հարյուրավոր ծանր վիճակում գտնվող հիվանդներ։
Դեղամիջոցն հաջողությամբ օգտագործվել է նաև Diamond Princess նավում առկա ծանր հիվանդների բուժման համար։
Ներկայումս ԱՄՆ-ում դեղամիջոցը թույլատրված է օգտագործել միմիայն ծայրահեղ ծանր դեպքերի համար, քանի որ դրա օգտագործումը գտնվում է մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլում։
Դեղամիջոցի կողմնակի ազդեցություններից է լյարդային կարճատև բորբոքումը, որի համար դեղամիջոցը հակացուցված է լյարդային խնդիրներ ունեցող հիվանդների համար։ Այս է պատճատը, որ այն օգտագործվում է ծայրահեղ դեպքերի բուժման համար։
Այդուհանդերձ, երեկ ամերիկացի բժիշկ Մեթ Մաքարթին իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ արդեն կան բավարար տվյալներ, որոնք թույլ են տալիս եզրահանգել, որ դեղամիջոցը կարելի է օգտագործել ավելի լայն շրջանակի անձանց վրա, նույնիսկ, եթե նրանք ունեն լյարդային որոշ խնդիրներ։

Ավելի վաղ norutyunner.am-ը հայտնել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը CNN-ի հետ զրույցում նշել է, որ ամերիկյան դեղագործական «Gilead Sciences (GILD)» կազմակերպության կողմից հայտնաբերված էբոլայի բուժման համար օգտագործվող «remdisivir» (ռեմդեսիվիր) դեղամիջոցը ամենաարդյունավետն է նոր տեսակի կորոնավիրուսի - COVID-19-ի վիրուսային հատկանիշների բուժման հարցում։
Ավելի վաղ՝ հունվար ամսին այդ դեղամիջոցը փորձարկվել էր մկների և կապիկների վրա՝ կորոնավիրուսի այլ տեսակների՝ Մերձավորարևելյան ռեսպիրատոր խանգարման և Ծայրահեղ սուր շնչառական խանգարման բուժման համար և ապացուցել էր իր արդյունավետությունը։

Ներկայումս դեղամիջոցը ակտիվ փորձարկման փուլում է, եւ արդյունքները հայտնի կլինեն ապրիլ ամսին։
Չինական դեղագործական կազմակերպություններից մեկը արդեն դիմել է «Gilead Sciences (GILD)» կազմակերպությանը՝ դեղի կրկնօրինակը արտադրելու լիցենզիա ստանալու համար։

Комментариев нет: