«Հերիք եղավ». Արամ MP3-ի նոր տեսահոլովակը կցուցադրվի մարտի 8-ին - Erevan.live

Լրահոս

3/10/2020

«Հերիք եղավ». Արամ MP3-ի նոր տեսահոլովակը կցուցադրվի մարտի 8-ին


Մարտի 8-ին կներկայացվի երգիչ Արամ MP3-ն նոր տեսահոլովակը, որը երեկ է նկարահանվել: «Հերիք եղավ» երգի հիման վրա նկահանված հումորային տեսահոլովակում րամն ու «Վիտամինցի» ընկերները՝ Գարիկը, Վաչեն, Գրիգը, Մհերը, Վանը, ասում են «ստոպ» կանանց այն արարքներին, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց:


 Արամը տեսահոլովակի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել նկարահանումների ընթացքի ու սպասվող աշխատանքի մասին:




«Հումորային ակնարկ ենք արել կանանց միամսյակի հետ կապված, քանի որ աղջիկների որոշակի դրսևորումներ տղամարդկանց մոտ առաջացնում են «հերիք եղավ, բոլ եղավ» արձագանքը: Թեմային անդրադարձել ենք մի քիչ այլ տեսանկյունից: Բոլոր ընկերներով հավաքվել էինք մի տեղ ու բոյկոտում էինք այս իրավիճակը»,- ծիծաղելով ասել է երգիչն ու հավելեց, որ տեսահոլովակում նկարահանվել են այն ընկերները, որոնք այս պահին երկրում էին:

Արամ MP3-ին պատմել է, որ երկար են քննարկել, թե ինչ տեսահոլովակ ենք նկարահանելու: Երկար մտածել են՝ ինչ անել, արդյունքում յուրաքանչյուրն իր մասով ներկայացնում իր բողոքն իրավիճակին: «Փորձել ենք այնպես անել, որ տեսահոլովակը սիրվի հանդիսատեսի կողմից ու յուրաքանչյուր արտիստի հանդիսատես գոհ մնա իր սիրելի կերպարի ներկայությունից»,- ասել է երգիչը:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր