Այն հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս. Միքայել Պողոսյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/17/2020

Այն հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս. Միքայել Պողոսյան


«Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ  տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս: Կարծում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի: Թերությունների մասին չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը: Նրա համոզմամբ՝ կորոնավիրուսը  պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը  մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը. «Մեր ազգը չափազանց զգայուն է և դժվարին պահերին համախմբվելու լավ հատկություն ունի: Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր…Հիմա այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից  և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կոնկրետ իր՝ Միքայել Պողոսյանի կենսակերպն առանձնապես չի փոխվել: «Ես այս փուլում տանն եմ, սցենար եմ գրում, նստակյաց կյանքով եմ ապրում, այնպես որ, ինքնըստինքյան մեկուսացված եմ»,- եզրափակեց դերասանը: Հիշեցնենք, որ  հանրագումարով այս պահին ունենք  կորոնավիրուսի հաստատված 78  դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։   Աննա Բաբաջանյան

Комментариев нет: