Գյումրին՝ Forbes-ի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Գյումրին՝ Forbes-ի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում



Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, ուր կարելի է մեկնել գարնանը։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա կազմված այս ցանկում է նաև Գյումրին։ «Գյումրի այցելելու համար գարունը հիասքանչ ժամանակ է։ Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր չվերթների շնորհիվ՝ Հայաստանի երկրորդ քաղաքը, վերջապես, հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն 1988թ․ Սպիտակի երկրաշարժի համար։ Գյումրին հայտնի է իր կոլորիտով ու մշակութային հաստատություններով, համեղ ուտեստներով և հումորով գյումրեցիներով»,- նշված է հոդվածում։ Հավելենք, որ Forbes-ի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում ընդգրկված են նաև Լոնդոնը, Վանկուվերը, Թբիլիսին, Մարոկկոն և Իսլանդիան։ Նելլի Մելքոնյան


© factor.am

Комментариев нет: