Ոստիկանը փորձել է խոչընդոտել Factor TV-ի լրագրողի աշխատանքը․ պահանջել է թերթիկ՝ անտեղյակ լինելով սահմանված կարգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/25/2020

Ոստիկանը փորձել է խոչընդոտել Factor TV-ի լրագրողի աշխատանքը․ պահանջել է թերթիկ՝ անտեղյակ լինելով սահմանված կարգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, և երեկ պարետ Տիգրան Ավինյանը որոշեց սահմանափակել քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Տնից պետք է դուրս գան կենսական անհրաժեշտության դեպքում՝ ունենալով հատուկ տեղաշարժման թերթիկ։ Կորոնավիրուսի այս օրերին լրագրողների համար կենսական հարց է երկրում իրադրության լուսաբանումը, հատկապես, երբ սահմանափակված է խոսքի ազատությունը։ Թվում էր՝ փողոցներում աշխատող լրագրողները խոչընդոտների պիտի չհանդիպեն, մանավանդ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը երեկ սոցցանցում գրառմամբ տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, «եթե առկա լինեն բեյջեր»։ Կառավարության պաշտոնյայի գրառումը իր էջում տեղադրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կրկնել է այս միտքը․ «Եթե լրագրողները ցույց տան իրենց բեյջերը, թերթիկը պարտադիր չէ։ Մենք այդպես ենք հրահանգավորել»։ Այսօր պարզ դարձավ, սակայն, որ ո՛չ բոլոր ոստիկաններն են հրահանգավորված, փաստացի թերի է կատարվել այդ աշխատանքը՝ մեզ հանդիպած  ոստիկանները փաստացի տեղեկացված չեն, որ լրագրողների տեղաշարժը բեյջերի (մեր դեպքում նաև՝ անձնագրի) առկայությամբ թույլատրել է կառավարությունը։ Ոստիկանն այսօր կանգնեցրել է իրենց աշխատանքը նկարահանող Factor TV-ի լրագրողին, հարցրել՝ ինչո՞ւ է նկարահանում։ Լրագրողը ներկայացել է, ոստիկանը ասել է․ «Դու տեղյա՞կ ես, որ մեզնից պիտի հարցնես թույլ տանք, որ մեզ նկարես»,- ասել է ոստիկանը, իսկ լրագրողը պատասխանել է, որ այդպիսի պահանջ լրատվամիջոցների առաջ դրված չէ։ Ապա ոստիկանը պահանջել է լրագրողի անձնագիրը, և հարցրել, թե որտե՞ղ է տեղաշարժման ձևաթուղթը։ Լրագրողը ցուցադրել է թե՛ անձնագիրը, թե՛ Հովհաննես Մովսիսյանի ասած բեյջը, և հղում կատարելով նրան ու ոստիկանության հայտարարությանը (այս դեպքում՝ փոխոստիկանապետի), պատասխանել, որ լրագրողների դեպքում թերթիկի պահանջ փաստացի չի դրվում, բավարար է միայն բեյջը։ Ոստիկանը պնդել է, թե իրենք տեղեկացված չեն, իսկ ոստիկանությունը նման հայտարարություն չի տարածել․  «Լրագրողը արտոնություն չունի»,- ասել է ոստիկանը։ Եվ միայն այն բանից հետո, երբ լրագրողը զանգահարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, ոստիկանը թույլ է տվել լրագրողին տեղաշարժվել։


© factor.am

Комментариев нет: