COVID-19-ի տարածման երկրներից վերադարձողների ինքնամեկուսացման հրահանգ է մշակվել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/15/2020

COVID-19-ի տարածման երկրներից վերադարձողների ինքնամեկուսացման հրահանգ է մշակվել



COVID-19-ի տարածման երկրներից վերադարձողների ինքնամեկուսացման հրահանգ է մշակվելՀեղինակ՝ Naira Poghosyan
Առողջապահության նախարարությունը հրահանգ է մշակել, ըստ որի, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հրահանգում նշված է. «Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`


✅Մնացե՛ք տանը

✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է

✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

✅Առանձնացրե՛ք տնային պարագաները

✅Հյուրեր մի՛ ընդունեք

✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

✅Հերմետիկ փակեք աղբամանը

✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»:

 

Комментариев нет: