Մյասնիկյան պողոտայում «BMW»-ն բախվել է «Kia Rio»-ին, վերջինս էլ՝ արգելապատնեշին. վարորդի վիճակը կայուն ծանր է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/04/2020

Մյասնիկյան պողոտայում «BMW»-ն բախվել է «Kia Rio»-ին, վերջինս էլ՝ արգելապատնեշին. վարորդի վիճակը կայուն ծանր է



Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փՄարտի 3-ին, ժամը 00:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մհեր Հ., ծնված 1993 թ.), այնուհետեւ վերջինս բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Մհեր Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Комментариев нет: