Իսպանիայի վարչապետի կինը կորոնավիրուս ունի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Իսպանիայի վարչապետի կինը կորոնավիրուս ունի


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:


Աղբյուրը հայտնում է, որ Գոմեսն իրեն լավ է զգում, հետևում է առողջապահական մարմինների կողմից սահմանված կանխարգելիչ միջոցներին:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև կառավարության անդամներից մեկի՝ հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ, որից հետո որոշում էր կայացվել ստուգել կառավարության բոլոր անդամներին: Արդյունքում ՝ հիվանդությունը հայտնաբերվել էր տարածքային քաղաքականության և պետական կառավարման նախարար Կարոլինա Դարիասի մոտ:

Комментариев нет: