Երեխայի մեզը, կոկայինը և ծխախոտը չեն պաշտպանում կամ բուժում կորոնավիրուսից. միֆեր և փաստեր - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/19/2020

Երեխայի մեզը, կոկայինը և ծխախոտը չեն պաշտպանում կամ բուժում կորոնավիրուսից. միֆեր և փաստեր


Այսօր նոր կորոնավիրուսի մասին կարծիքները բազմազան են, շատերը տարբեր միջոցներ են կիրառում դրանից պաշտպանվելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները ներկայացրել են որոշ միֆեր և դրանց հետ կապված իրականությունը.

Միֆ. Ամբողջ մարմինը սպիրտով ցողելը կօգնի պաշտպանվել կորոնավիրուսից:

Փաստ. Եթե վիրուսն արդեն ներթափանցել է ձեր օրգանիզմ, ոչ մի սփրեյ դա չի փոխի: Բացի այդ, այդպիսի գործողությունները կարող են վնասել ձեր մաշկը եւ լորձաթաղանթը: Մաքրեք ձեռքերը հատուկ հականեխիչ գելերով. դա բավական է:

Միֆ. կոկայինի և ծխախոտի ընդունումը օգնում է պաշտպանվել COVID-19-ից:

Փաստ. կոկայինի ընդունումը չի օգնի պաշտպանվել կորոնավիրուսային վարակից:

Միֆ. նոր կորոնավիրուսը կարող է տարածվել օդով` մեծ հեռավորությունների վրա:

Փաստ. Կորոնավիրուսները չեն կարող օդի միջոցով երկար հեռավորություններ անցնել:

Միֆ. Հակաբիոտիկներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ:

Փաստ. Հակաբիոտիկները սպանում են միայն բակտերիաները, իսկ կորոնավիրուսը հարուցիչ է, եւ հակաբիոտիկներն անզոր են դրա դեմ: Հիվանդներին կարող են նշանակել հակաբիոտիկներ, միայն եթե նրանց մոտ կա նաեւ ուղեկցող բակտերիալ վարակ:

Միֆ. երեխաների մեզը կանխարգելիչ միջոց է COVID-19-ի դեմ:

Փաստ. երեխաների մեզի կանխարգելիչ միջոց չէ COVID-19-ի դեմ:

Միֆ. Կորոնավիրուսը վտանգավոր է միայն սառը երկրներում:

Փաստ. Կորոնավիրուսը կարող է տարածվել ցանկացած երկրում, այդ թվում՝ շոգ եւ խոնավ կլիմայով: Ավստրալիան դրա վառ օրինակն է: Այսօր որեւէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսից:

Միֆ. Ցուրտն ու ձյունը կարող են սպանել կորոնավիրուսը:

Փաստ. Չկա որեւէ հիմք այդպես մտածելու համար: Իրականում ո՛չ ցուրտը, ո՛չ ձյունը չեն կարող սպանել նոր կորոնավիրուսը, իսկ դրանից պաշտպանվելու համար պետք է հետեւել բժիշկների խորհրդին, ոչ թե հիմնվել եղանակային պայմանների վրա:

Միֆ. Տաք լոգանքը կարող է պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց:

Փաստ. Տաք լոգանքը բնավ չի պաշտպանի ձեզ: Մարդու մարմնի ջերմաստիճանը շուրջ 36,5-37 աստիճան է ըստ Ցելսիուսի՝ անկախ նրանից, թե որքան տաք լոգանք եք դուք ընդունում:

Միֆ. Ձեռքերի համար էլեկտրական չորանոցներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում:

Փաստ. Իրականում ձեռքերի համար էլեկտրական չորանոցները չեն կարող սպանել կորոնավիրուսը: Պաշտպանվելու համար ձեռքերը հաճախ լվացեք հոսող ջրով եւ օճառով կամ օգտվեք հականեխիչ գելերից եւ սփրեյերից, անհրաժեշտության դեպքում սրփեք ձեռքերը թղթե կամ ձեր անձնական սրբիչներով, որոնք միայն դուք եք օգտագործում:

Միֆ. Ուլտրամանուշակագույն լամպերն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում:

Փաստ. Չի կարելի օգտագործել ուլտրամանուշակագույն լամպեր կորոնավիրուսի դեմ պայքարում եւ առավելեւս չի կարելի դրանցով մշակել ձեռքերը:

Միֆ. Աղաջրով քիթը պարբերաբար մաքրելը կկանխի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:

Փաստ. Իրականում ապացուցված չէ այդ մեթոդի արդյունավետությունը:

Միֆ. Սխտորը կարող է պաշտպանել կորոնավիրուսից, ուստի անհրաժեշտ է հաճախ օգտագործել:

Փաստ. Սխտորը, իհարկե, օգտակար է, եթե չչարաշահեք այն, սակայն չկան հիմքեր կարծելու, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից:

Միֆ. Կորոնավիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար:

Փաստ. Կորոնավիրուսով կարելի է վարակվել ցանկացած տարիքում: Բարդությունների ռիսկը բարձր է տարեցների եւ այն մարդկանց շրջանում, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, ինչպես դիաբետն է, ասթման, սրտի հիվանդություններ, անկախ տարիքից:

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի 84 հաստատված դեպք, որից մեծ մասը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի և Երևանի գործարանում գրանցված դեպքի հետ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին։ Վերջինս ժամանել էր Իրանից, նա արդեն առողջացած դուրս է դրվել հիվանդանոցից։

Առողջաահության նախարարությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մի քանի մեխանիզմներ է առաջարկում։

Комментариев нет: