Իրանի սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանիշ չի արձանագրվել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Իրանի սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանիշ չի արձանագրվել




Մարտի 1-ից մինչ օրս հայ-իրանական սահմանը հատել է 3 ավտոմեքենա։ Առաջինը՝ մարտի 13-ին, երկրորդը՝ այսօր՝ մարտի 14-ին։ Երրորդ մեքենան այժմ սահմանում է, ուղևորներն անցնում են անհրաժեշտ ստուգումները։ Ինչպես հաղորդում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը, սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։


Քաղաքացիները սահմանված կարգով Մեղրիի ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում անցել են անհրաժեշտ արտաքին զննում, ջերմաչափում, առողջական վիճակի վերաբերյալ հարցում։ Նրանց բնակության (գրանցման) վայրի տվյալներով լրացվել են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են տվյալ վայրի պոլիկլինիկային՝ նշված անձանց առողջական վիճակը հետագա վարման վերցնելու նկատառմամբ։

Комментариев нет: