Հայաստանը կորոնավիրուսի թեստերի հետ կապված խնդիր չունի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/01/2020

Հայաստանը կորոնավիրուսի թեստերի հետ կապված խնդիր չունի



Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա, հաջորդ շաբաթվա մեջ մոտ 2 հազարն էլ կբերվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հազար թեստն էլ սպասվում է ԱՄՆ-ից:

Նախարարը նշեց, որ դա նվիրատվություն է միջազգային կազմակերպությունների կողմից:

«Թեստերի ձեռքբերման մի քանի ուղղություններ ևս քննարկվում են, մասնավորապես, Չինաստանը և Անգլիան: Այս պահին, այդ ուղղությամբ որևէ խնդիր չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա հունվարի 2-ից առողջապահական համակարգը տիտանական աշխատանք է կատարել և կատարում: Մասնագետները, պատասխանատուները պատշաճ կարգով կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից:



Комментариев нет: