Արցախում նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Արցախում նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում Արտակարգ դրությունը պայյմանավորված է վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թվի 5-ապատկմամբ կամ 6-ապատկմամբ, իսկ Արցախում մինչեւ այս պահը ոչ մի վիրուսակիր չի հայտնաբերվել: Այս մասին  ԱԺ հատուկ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվում էր վարչապետի վերաբերմունքով Արցախում ընտրությունները եւս հետաձգելու առումով:   Վարչապետը Արցախի նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ կոչ արեց Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղություններով ճամփորդություններից հնարավորինս խուսափել: «Մանավանդ, որ այսօր նաեւ այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումները, այդ թվում զինվորների հետ», ասել է Ն.Փաշինյանը:

Комментариев нет: