Կորոնավիրուսի պատճառով Դատավորների՝ այսօր նշանակված ընդհանուր ժողովը հետաձգվում է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/14/2020

Կորոնավիրուսի պատճառով Դատավորների՝ այսօր նշանակված ընդհանուր ժողովը հետաձգվում է



Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա որոշում է կայացվել այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրավիրված ժողովին նախատեսվում էր ընտրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:


Комментариев нет: