Այսօր Դիջեյի համաշխահային օրն է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/09/2020

Այսօր Դիջեյի համաշխահային օրն է


Դիջեյի համաշխահային օրը ավելի շուտ ոչ թե պաշտոնական տոն է, այլ կարեւոր բարեգործական ակցիա, որն անցկացվում է 2002 թվականից Միջազգային ակումբային ինդուստրիայի կողմից: Ամեն տարի ամբողջ աշխարհում անցկացվում է բարեգործական ակցիաների շաբաթ՝ մանկական կազմակերպություններին օգնելու համար, իսկ ակցիայի գագաթնակետը մարտի 9-ն է՝ Դիջեյի համաշխարհային օրը, գրում է Calend.ru-ն:



Ի սկզբանե  միջոցառումը նախաձեռնել էին  World DJ Fund հիմնադրամն ու Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որն երաժշտությունն օգտագործում է մեծահասակների և երեխաների բուժման համար: Ավանդաբար այդ օրը դիջեյների, ակումբների ու ռադիոկայանների ստացած եկամուտը ուղարկվում է տարբեր միջազգային մանկական հիմնադրամներ ու հաստատություններ:

Տարիներ շարունակ DJ-բարեգործության ամենամյա ավանդույթը սատարում են հայտնի ԶԼՄ-ները, ինչպիսիք են MTV-ն, Radio 1-ը, Galaxy-ն, Mixmag-ը, DJ-ը, Muzik-ը, Hello-ն, Face-ը, Loadedն ու FHM-ը, ինչպես նաեւ համաշխարհային պարարվեստի աստղերը՝ 

Pete Tong-ը, Danny Tenaglia-ն, Sasha-ն, Dave Seaman-ը, Paul Oakenfold-ը, Paul Van Dyk-ը, Carl Cox-ը, Seb Fontaine-ն, Sister Bliss-ն ու շատ ուրիշները:

Տարբերվում են դիջեյների մի քանի տեսակներ: Ռադոի-դիջեյները ներկայացնում եւ նվագում են երաժշտություն, որը փոխանցվում է ռադիոհեռարձակման ալիքներով, ինտերնետի թվային կամ ռադիոկայաններով:

Ակումբային դիջեյներն ընտրում եւ ներկայացնում են երաժշտությունը բարերում, գիշերային ակումբներում, դիսկոտեկներում եւ անգամ մարզադաշտերում:

 Մոբիլ դիջեյները ճամփորդում են պորտատիվ ձայնային համակարգերով եւ ներկայացնում երաժշտությունը տարբեր միջոցառումների ժամանակ:

 Իսկ երբեմն դիջեյներն անգամ իրենք են երգում ու նվագում ռեփ կամ ռեգի:

Комментариев нет: