Ավստրալիայում հարսանիքը հանգեցրել է կորոնավիրուսի տարածման - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/21/2020

Ավստրալիայում հարսանիքը հանգեցրել է կորոնավիրուսի տարածման


Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հարսանիքի ժամանակ առնվազն 31 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրում է Bloomberg գործակալությունը։

Ավստրալացի զույգի՝ Սքոթ Մեգսի և Էմմա Մետկալֆի հարսանիքին, որը կայացել է մարտի 6-ին, 140 հյուր է մասնակցել: Դրանից հետո նորապսակները մեկնել Մալդիվներ։


Հանդիսությունից երկու շաբաթ անց հայտնի է դարձել, որ հյուրերից 31-ը վարակվել են կորոնավիրուսով։

«Դա մեր կյանքում լավագույն օրն էր, եթե չլիներ կորոնավիրուսը»,- ասել է Մեգսը։

Հաղորդվում է, որ հարսանիքի բոլոր հյուրերն ու հարսանիքին ներգրավված անձնակազմն ինքնամեկուսացել են։

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, գրանցվել է ախտահարման 245 484 դեպք, որից 86 035-ն ապաքինվել է:

Комментариев нет: