Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով սահմանափակումներ է սահմանել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով սահմանափակումներ է սահմանել



Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից ❗ կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ ❗ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։ ❗ Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։ ❗ Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։ ❗ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։ ❗ Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։


© factor.am

Комментариев нет: