Մենք շատ լավ ենք, թող ժողովուրդը խուճապի չմատնվի․ մեկուսացված զինծառայողները մանրամասներ են պատմում իրենց առօրյայից. տեսանյութ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/29/2020

Մենք շատ լավ ենք, թող ժողովուրդը խուճապի չմատնվի․ մեկուսացված զինծառայողները մանրամասներ են պատմում իրենց առօրյայից. տեսանյութ


Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ում մի քանի զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, իսկ նրանց հետ շփում ունեցող անձինք մեկուսացվել են: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է մեկուսացված զինծառայողներին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նշեց, որ մուտքը խիստ վերահսկվում է, բայց հատուկ ստուգումներ անցնելուց և թույլտվություն ստանալուց հետո կարող է տեսակցել զինծառայողներին: Շուշան Ստեփանյանը շրջեց, զրուցեց զինծառայողների հետ, ովքեր նշեցին, որ ունեն լավ տրամադրություն, լավ ինքնազգացողություն, գրքեր կարդալով և այլ զբաղմունքներով անցկացնում են մեկուսացման իրենց օրերը: «Զբաղված ենք մեր առօրյայով, հանգստանում ենք: Տրամադրությունն էլ մարտական է»,-նշեց զինծառաւյղներից մեկը: Հարցին, թե ինչ են կերել այսօր, նա պատասխանեց. «Խաշած կարտոֆիլ, սպաս, խորոված, քյուֆթա»: Մեկ այլ զինծառայող էլ նշեց, որ ձանձրանալ չեն հասցնում. «Մենք շատ լավ ենք, թող ժողովուրդը խուճապի չմատնվի, ուղղակի պիտի հանգիստ լինեն ու սպասեն միայն լավին»:

Комментариев нет: