Չինացի գիտնականները կարծում են, որ երեխաները կորոնավիրուսի թաքնված տարածողներն են - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/17/2020

Չինացի գիտնականները կարծում են, որ երեխաները կորոնավիրուսի թաքնված տարածողներն են


Չինացի գիտնականները ենթադրում են, որ երեխաները կոռոնավիրուսի թաքնված կրողներ են, նրանց մոտ այն անցնում է առանց ախտանիշների, հայտնում է MedicalXpress-ը:

Չինաստանի Գուանչժոու քաղաքի մանկական կենտրոնի փորձագետները ախտորոշել են 2 ամսականից մինչև 15 տարեկան 745 երեխաների այն ընտանիքներից, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր:


Թեստերի արդյունքում պարզվել է, որ երեխաներից միայն 10-ն են (1.3%) վարակված եղել: Սակայն ոչ մի երեխայի մոտ ակնհայտ ախտանիշներ չեն եղել: Նրանք չեն ունեցել տենդ, 39°C ջերմություն, մկանային ցավ կամ թուլություն: Ինչպես նաև, ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ շնչառության դժվարություն չի արձանագրվել: Թոքաբորբի տեսքով բարդություններ նույնպես չեն նկատվել որևէ երեխայի մոտ:

Ըստ մասնագետների, այս ամենը վկայում է այն մասին, որ երեխաները մեծ վտանգ են ներկայացնում մեծահասակների համար:

Комментариев нет: